ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 2015 թ. ընթացքում կատարած աշխատանքները :

2015 թ. փետրվարի 10-ին կայացավ Ճյուղային Արհմիության հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ

ՃՀՄ պատվիրակությունը նախագահ Լաուրա Հակոբյանի ղեկավարությամբ հանդիպեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ : Հանդիպմանը ներկա էր ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

ՃՀՄ պատվիրակության խնդրանքով ԱԺ փոխնախագահը մանրամասներ ներկայացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունների վերաբերյալ, որոնք առնչվում են հղիության եւ ծննդաբերության ժամանակահատվածի համար չաշխատող մայրերին սոցիալական աջակցություն տրամադրելուն: ԱԺ փոխնախագահը նշեց , որ կանանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող յուրաքանչյուր խնդիր մշտապես գտնվում է խորհրդարանի, մասնավորապես, կին պատգամավորների ուշադրության կենտրոնում , և բոլոր կառուցողական առաջարկներն օրենսդրական դաշտում քննարկելու պատրաստակամություն հայտնեց:

Ճյուղային արհմիության պատվիրակությունը կարևորեց կոլեկտիվ պայմանագրի կնքման գործընթացը , որը կսահմանի օրենքի դրույթները, ինչպես նաեւ՝ լրացուցիչ արտոնություններ ` բանկային համակարգում աշխատող կանանց համար: Տիկին Նաղդալյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ , ՀՀ կառավարության , Կենտրոնական բանկի , Բանկերի միության և Ճյուղային Արհմիության ներկայացուցիչների մասնակցությամբ ` կոլեկտիվ պայմանագրի հարցի քննարկման նպատակով:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև բանկային համակարգում աշխատող կանանց իրավունքների պաշտպանությանն ու աշխատանքային իրավահարաբերություններում ծագած խնդիրներին վերաբերող հարցեր:

2015թ. փետրվարի 19-ին ՀՀ ԿԲ դրամի թանգարանում կայացավ միջբանկային օրացույցների ամփոփ միջոցառում:

2015 թ. փետրվարի 19-ին ՀՀ Կենտրոնական Բանկի դրամի թանգարանում կայացավ միջբանկային օրացույցների մրցույթի ամփոփ միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանի Բանկերի և Ֆինվարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը ՀՀ Կենտրոնական Բանկի բարձր հովանավորությամբ:

Հանձնաժողովի կազմն էր ՝ նախագահ պրն. Օլեգ Աղասյան, անդամներ ՝ Իսահակ Իսահակյան, Լաուրա Հակոբյան, Ռազմիկ Պետրոսյան, Անգելիկա Ոսկանյան, Անդրանիկ Սիմոնյան, Սոնա Բեգլարյան, Կարեն Կոմենդարյան, Եվա Գրիգորյան:

Օրացույցներ էին ներկայացրել ՝ Պրոմետեյ, Անելիք, Ամերիա, Զարգացման Հայկական, Արարատ, Արմսվիս, Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Հայէկոնոմ, Արդշին,Կոնվերս, Հայբիզնես, Ինեկո, ՊրոԿրեդիտ, HSBC բանկերը և Ֆինքա ՈՒՎԿ :

Մրցույթի արդյունքում հաղթողներ ճանաչվեցին ՝

Պատի օրացույցի կտրվածքով ՝

1-ին տեղը " ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ " ՓԲԸ

2-րդ տեղը " ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ " ԲԲԸ

3-րդ տեղը " ԱՐԱՐԱՏԲԱՆԿ " ԲԲԸ

Սեղանի օրացույցի կտրվածքով ՝

1-ին տեղը " ՖԻՆՔԱ " ՈՒՎԿ

2-րդ տեղը " ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ " ՓԲԸ

3-րդ տեղը " HSBC ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ " ՓԲԸ

Միջոցառումը անցավ ջերմ մթնոլորտում, ներկաները հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու և ջերմ խոսքեր փոխանակելու :

Ճյուղային Արհմիությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Կենտրոնական Բանկի նախագասհ պրն. Արթուր Ջավադյանին :

2015թ. փետրվարի 20-ին հանդիպում "Անելիք Բանկ" ՓԲԸ նախագահի հետ

2015թ. փետրվարի 20-ին կայացավ Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի հանդիպումը "Անելիք Բանկի" ՓԲԸ վարչության նախագահ պրն. Ներսես Կարամանուկյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված Ճյուղային Արհմիության զարգացման , ինչպես նաև հետագա համագործակցության ամրապնդման հետ :

2015թ. Փետրվարի 26-ին կայացավ Ճյուղային Արհմիության Գործկոմի նիստը

2015թ. Փետրվարի 26-ին ՀՀ Կենտրոնական Բանկում կայացավ ՀՀ Բանկերի և Ֆինվարկային Ճյուղային Արհմիության Գործադիր Կոմիտեի նիստը, որտեղ ամփոփվեց ՃՀՄ կողմից 2014թ. ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները և հաստատվեց 2015թ. Գործնական Ծրագիրը:

2015թ. մարտի 12-ին հանդիպում ՀՀ Վարկային կազմակերպությունների միության խորհրդի նախագահ պրն. Արմեն Գաբրիելյանի հետ

2015թ. մարտի 12-ին կայացավ Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանի հանդիպումը ՀՀ Վարկային կազմակերպությունների միության խորհրդի նախագահ պրն. Արմեն Գաբրիելյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված Ճյուղային Արհմիության զարգացման , ինչպես նաև հետագա համագործակցության ամրապնդման հետ :

2015թ. մարտի 27-ին կայացավ ՀԱՄԿ-ի Խորհրդի նիստը

2015թ. մարտի 27-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կայացավ Խորհրդի նիստ , որի ընթացքում հաստատվեց ՀԱՄԿ-ի 2014թ. բյուջեի կատարողականը և ՀԱՄԿ-ի 2015թ. բյուջեն : Ճյուղային Արհմիության կողմից ՀԱՄԿ-ի Խորհրդի նիստին մասնակցում էին ՝ ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը և ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանը :

2015թ. ապրիլի 7-ին “Մայրության և Գեղեցկության” տոնի առթիվ միջոցառում բանկային համակարգի կին-թոշակառուների համար:

2015 թ. ապրիլի 7-ին ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային կազմակ. ՃՀՄ Հոգաբարձուների Խորհուրդի նախագահ Իսահակ Իսահակյանի կողմից` ՀՀ Կենտրոնական Բանկի արհկոմի նախագահ Ռազմիկ Պետրոսյանի , Ամերիա բանկի նախագահ Արտակ Հանեսյանի , ինչպես նաև` Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ բանկի նախագահ Հակոբ Անդրիասյանի, Արմսվիս բանկի նախագահ Գևորգ Մաչանյանի , Ինեկո բանկի նախագահ Ավետիս Բալոյանի , Արցախ բանկի նախագահ Արթուր Մխիթարյանի , Զարգացման Հայկական բանկի արհկոմի նախագահ Գայանե Գևորգյանի ֆինանսական աջակցությամբ “Մայրության և Գեղեցկության “ տոնի առթիվ համակարգի 28 կին- թոշակառուների համար կազմակերպեց տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում ՀՀ ԿԲ – 25, Ամերիա - 3 կին-թոշակառուները ստացան ֆինանսական աջակցություն:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձուների Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին իրենց կողմից ցուցաբերած հարգալից, հոգատար, գթասեր վերաբերմունքի համար:

2015թ. 1-ը Մայիսի - Տոնական երթ

2015թ. Մայիսի 1-ին կայացավ ուրախ տոնական Երթ Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի և Ճյուղային Արհմիությունների մասնակցությամբ, որով ևս մեկ անգամ հասարակությունը համոզվեց, որ արհմիությունները կան, աշխատողի կողքին են և պատվախնդրորեն իրականացնում են այն, ինչին կոչված են :

2015թ. Մայիսի 9 –ին երթ դեպի Հաղթանակի Զբոսայգի

2015թ. Մայիսի 9-ին ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցեց Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի կողմից / նախագահ Էդուարդ Թումասյան / կազմակերպված Երթին դեպի Հաղթանակի Զբոսայգի ` Հայրենական Մեծ Պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելու նպատակով:

2015թ. մայիսի 25-29-ին Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը հյուրընկալեց Բելառուսի Հանրապետության իր գործընկերներին:

2015թ. մայիսի 25-29-ը Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության հրավերով Երևանում էր գտնվում Բելառուսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսական կազմակերպությունների Ճյուղային Արհմիության 4 հոգանոց պատվիրակությունը՝ ՃՀՄ նախագահ Լիխտարովիչ Ալեքսանդր, Բելառուսբանկի միացյալ արհկոմի նախագահ Նատալյա Պետրաչկովան, Բելառուսի Խնայբանկի միացյալ արհկոմի նախագահ Վասիլի Գրեկը, Ճյուղային Արհմիության միջազգային կապերի բաժնի վարիչ Դարյա Իվաշկոն:

Ընդունելության Ծրագիրը բազմաբովանդակ էր և շատ հետաքրքիր:

25/05-2015թ.- կայացան հանդիպումներ ՀՀ Կենտրոնական Բանկի, Անելիք Բանկի, Հայինկասացիայի կոլեկտիվների հետ: Հյուրերը մոտիկից ծանոթացան աշխատողների առօրյային քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված արհմիության զարգացման հետ :

26/05-2015թ. - "Էրեբունի Պլազա" հ/հ "Արգիշտի " սրահում կայացավ "Կլոր սեղան" Հայաստանի և Բելառուսի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունների մասնակցությամբ, որի թեման էր ՝ " Համակարգի Ճյուղային Արհմիությունների գործունեության առանձնահատկությունները,կապված աշխատողների աշխատանքային և սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության հետ" :

Բացման խոսքով հանդես եկավ ՝ ՀԱՄԿ-ի նախագահ պրն. Էդուարդ Թումասյանը, որից հետո ներկաներին ջերմ ողջյունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Ստեփան Սուխարենկոն :

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՝ ՀՀ Արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Վարկային կազմակերպությունների Միության նախագահ Արմեն Գաբրիելյանը, ՀՀ Բանկերի Միության աշխատակազմի ղեկավար Անգելիկա Տեր-Մինասյանը, բանկերի և վարկային կազմակերպությունների արհկոմի նախագահներ: Միջոցառումն անցավ ջերմ փոխըմբռնման մթնոլորտում, քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված արհմիության աշխատանքների հետագա զարգացման և միջազգային կապերի ամրապնդման հետ:

27/05-2015թ. - Օրը սկսվեց եղեռնի զոհերին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Ծիծեռնակաբերդ այցելությամբ, այնուհետև պատվիրակությունը հյուրընկալվեց Դիլիջանի ՀՀ Կենտրոնական Բանկի ուսումնական Կենտրոնում, որից հետո մեկնեց Սևան:

28/05-2015 - Հյուրերը Ապարան քաղաքում մասնակցեցին Հայաստանի Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը :

29/05-2015թ.- Առավոտյան մեկնեցին Խոր Վիրապ, այնտեղից՝ Նորավանք և այնուհետև ք. Ջերմուկ՝ "Հայաթ Փլեյս" հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով :

Ողջ ուղևորության ընթացքում հյուրերը մոտիկից ծանոթացան մեր պատմական արժեքներին և հիացան մեր բնության գողտրիկ անկյուններով , ամենուրեք արժանանալով ջերմ ընդունելության:

Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիայի հայտարարությունը էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր 20 Ճյուղային արհմիությունների 700 արհեստակցական կազմակերություններում ընդգրկված արհմիության անդամների անունից մտահոգություն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա թանկացման կապակցությամբ:

Սոցիալական ճգնաժամի խորացումն անխուսափելի է առհասարակ բոլոր տեսակի թանկացումների դեպքում, որին հաջորդում է աշխատողների, նրանց ընտանիքների անդամների և ողջ բնակչության կենսամակարդակի անկումն ու անապահով ընտանիքների քանակի աճը:

2014 թվականի օգոստոսի 1-ից հոսանքի սակագնի, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ապրանքատեսակների թանկացումը բարդ խնդիրների առջև կանգնեցրեց բնակչությանը: Հայաստանում, ուր բնակչության յուրաքանչյուր երրորդը աղքատ է, էլեկտրաէներգիայի նոր թանկացումը կնպաստի աղքատության մակարդակի բարձրացմանը:

Թանկացումներ եղել են նաև գազի և էլեկտրաէներգիայի սակագների քանիցս բարձրացման առիթով, որին հաջորդած լայն սպառման ապրանքների և ծառայությունների գնաճը կարելի էր կանխել անհրաժեշտ մեխանիզմների կիրառման դեպքում, ինչպիսին է "Աշխատավարձի ինդեքսավորման մասին" օրենքի ընդունումը, որով կկանոնակարգվեր նաև նվազագույն աշխատավարձի գնողունակությունը: Եթե այս ամենին հավելենք առ այսօր օրենքով չսահմանված կենսաապահովման նվազագույն սպառողական զամբյուղի կազմն ու կառուցվածքը, որի հիման վրա պետք է որոշվի նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների, սոցիալական այլ վճարների չափերը, ապա այս և հետագա տարիներին դժվար թե հնարավոր լինի հաղթահարել սպառնացող սոցիալական մարտահրավերները: Հինգ հազար դրամով բարձրացվող նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը անկարող են ապահովել բավարար կենսամակարդակ և գնողունակություն:

Գների շղթայական բարձրացման հետևանքով ծանր իրավիճակում կհայտնվի ոչ միայն աշխատավորությունը, այլև հանրապետության շուրջ 500 000 կենսաթոշակառուներն ու աղքատության ընտանեկան նպաստ ստացող 114000 ընտանիքները: Արդյո՞ք նրանք ի վիճակի են դիմագրավել այդ բոլոր թանկացումներին, հատկապես ձմռան ամիսներին, երբ հարկադրված կլինեն եկամուտների առյուծի բաժինը հատկացնել ջեռուցմանն ու այլ կոմունալ վարձավճարներին:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի, յուրաքանչյուր ոք ունի բավարար կենսամակարդակի բարելավման իրավունք, ինչին խոչընդոտում է շարունակական գնաճը: Ուստի ՀԱՄԿ-ը կարևորում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեպքում առաջացող սոցիալական լարվածությունը զսպող մեխանիզմների անհրաժեշտությունը:

Հանդիպում ՀՀ Վարկային կազմ. Միության գործադիր տնօրեն Նարինե Թերզյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր կապված ՃՀՄ զարգացման, ինչպես նաև հետագա համագործակցության ամրապնդման հետ:

2015թ. Օգոստոսի 1-ին կայացավ ՞Հայինկասացիա ՞ ՓԲԸ արհեստակցական կազմակերպության հաշվետու - վերընտրական ժողով

2015թ. Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ արհեստակցական կազմակերպության հաշվետու- վերընտրական ժողովը , որը անցավ ջերմ , անկեղծ մթնոլորտում:

Քննարկվեցին մի շարք խնդիրներ , կապված աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության հետ:

Ընտրության արդյունքում միաձայն արհկոմի նախագահ վերընտրվեց Արմեն Հովհաննիսյանը: Մի շարք աշխատողներ արժանացան պատվոգրերի:

2015թ. Օգոստոսի 1-ին կնքվեց հանրապետական կոլեկտիվ պայմանագիր

2015թ. սեպտեմբերի 25-26 սեմինար Ծաղկաձորում

Արհմիությունների Միջազգային Կոնֆեդերացիայի, Պան-Եվրոպական Տարածաշրջանային Խորհրդի աջակցությամբ ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը սեպտեմբերի 25-26 Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում կազմակերպել էր սեմինար՝ «Իրավական ասպեկտները սկզբնական արհմիութենական կազմակերպություններում» թեմայով:

Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին ճյուղային հանրապետական միությունների արհկոմների նախագահներ, ՀԱՄԿ-ի բաժնի վարիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա հանգամանալից ներկայացրեց արհմիությունների առջև ծառացած հիմնահարցերը, կարևորեց սոցիալական գործընկերության ուղղությամբ ձեռքբերումները, համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրեց վերջին շրջանում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայում իրականացված բարեփոխումները:

Զեկուցումով հանդես եկավ ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի վարիչ Միքայել Փիլիփոսյանը: Նա ներկայացրեց ՀՀ Աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները, կարևորեց գործատու–արհմիություն սոցիալական երկխոսությունը և աշխատանքային օրենսգրքի պահանջների ապահովման անհրաժեշտությունը գործատու-արհմիություն հարաբերություններում: Պատասխանեց սեմինարի մասնակիցներին հետաքրքրող մի շարք հարցերի:

Ելույթ ունեցավ ՀԱՄԿ-ի սոցիալ-տնտեսական և աշխատանքի պաշտպանության բաժնի վարիչ Կարինե Մադոյանը: Ներկայացրեց աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման խնդիրները աշխատատեղերում: Մասնակիցների հետ անցկացրեց գործնական խաղ:

Սեմինարի աշխատանքները ամփոփեց ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ ղեկավար Գառնիկ Վաղարշակյանը: Նա կարևորեց նման սեմինարների անցկացման անհրաժեշտությունը և արհմիութենական շինարարության գործում սկզբնական արհմիութենական կազմակերպությունների դերը և նշանակությունը:

2015թ. նոյեմբերի 19-ին ՞Բանկի Աշխատողի Օրվան՞ /22/11/ առթիվ համակարգի թոշակառուների համար կազմակերպվեց տոնական միջոցառում

18/11-2015 թ ավանդույթի համաձայն ՞Բանկային աշխատակցի՞ օրվա ՞22/11՞ առթիվ Ճյուղային Արմիության Հոգաբարձուների խորհուրդը ՝ նախագահ Իսահակ Իսահակյանը, պատշաճ ուշադրության արժանացրեց համակարգի թոշակառուներին՝ ՀՀ ԿԲ - 27, Ամերիա - 3 , կազմակերպելով տոնական ջերմ միջոցառում, որի ընթացքում յուրաքանչյուրը ստացավ դրամական օգնություն , ՀՀ ԿԲ նախագահ պրն. Արթուր Ջավադյանի , Ամերիաբանկի նախագահ պրն. Արտակ Հանեսյանի , ինչպես նաև Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ , Արմսվիս , Ինեկո , Առէկսիմ , Կոնվերս բանկերի նախագահների աջակցությամբ:

Ճյուղային Արհմիությաունը թոշակառուների անունից խորին շնորհակալություն է հայտնում բոլոր աջակիցներին , ցանկանալով նորանոր աշխատանքային ձեռքբերումներ

2015 նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՄՌ մասնագետների մրցույթի “ Բանկային աշխատակցի օրվա ” (22/11) առթիվ

«Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի լավագույն մասնագետ» թեմայով մրցույթում առաջին տեղը գրավել է Հայէկոնոմբանկի աշխատակցուհի Գայանե Հովհաննիսյանը:

Մրցույթի երկրորդ տեղը կիսել են Հայէկոնոմբանկի եւ «Ֆինքա» ՈւՎԿ աշխատակիցներ Արուս Զուրաբյանը եւ Կատյա Մանվելյանը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Վարկային կազմակերպությունների Միության աշխատակցուհի Լենա Մամիկոնյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության (ՃՀՄ) նախաձեռնությամբ եւ ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ այսօր կազմակերպված մրցույթին մասնակցել են ոլորտի մի շարք աշխատակիցներ:

Մրցույթին մասնակցել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Հայէկոնոմբանկը, Արցախբանկը, Հայբիզնեսբանկը, Հայաստանի վարկային կազմակերպությունների Միությունը, «Ֆինքա» ՈւՎԿ, «Արեգակ»ՈւՎԿ եւ «Հայինկասացիան» ՓԲԸ:

Մասնակիցներին բաժանվել է ԿԲ մասնագետների կազմած 25 հարցից բաղկացած հարցաթերթիկներ : Արդյունքում 25-բալանոց սանդղակով ժյուրին գնահատել է մասնակիցներին:

Հաղթողները մրցանակների են արժանացել ՀՀ ԿԲ-ի եւ ՃՀՄ-ի կողմից:

Ժյուրիի նախագահ Օլեգ Աղասյանը շնորհավորել է մասնակիցներին Բանկի աշխատողի օրվա առթիվ եւ հույս հայտնել, որ նման մրցույթները շարունակական բնույթ կկրեն: ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանն էլ նշել է, որ միջոցառման հիմնական նպատակը բանկերի աշխատակիցների միջեւ նոր շփման եզրեր ստեղծելն է:

2015 նոյեմբերի 20-ին “ Բանկային աշխատակցի օրը ” ՎՏԲ Հայաստան բանկի արհմիության հետ

2015թ. նոյեմբերի 20-ին ՎՏԲ - Հայաստան բանկի արհկոմը (նախագահ Միհրան Կիվրիկյան) աշխատողների առօրյան փոքր ի շատե աշխուժացնելու նպատակով ջերմ տոնական միջոցառում էր կազմակերպել ՞Ֆորում՞ ռեստորանում , որին հրավիրված էր նաև ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը : Միջոցառումը լի էր անակնկալներով և ուրախ պահերով:

Ճյուղային Արհմիությունը շնորհակալություն է հայտնում ՎՏԲ - Հայաստան բանկի արհմիության առաջնորդին և հույս հայտնում , որ այսպիսի ուրախ և հետաքրքիր պահեր բանկի արհմիության անդամների համար կլինեն շարունակական , որն էլ գրավականը կլինի արդյունավետ աշխատանքի:

2015 նոյեմբերի 22-ին “ Բանկային աշխատակցի օրվա ” առթիվ կայացավ միջբանկային հրաձգության մրցույթ

՞Բանկի Աշխատակցի օրվա՞ 22/11 - ին ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանի Բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը կազմակերպեց միջբանկային հրաձգության մրցույթ , որին մասնակցում էին ՝ ՀՀ կենտրոնական բանկի, Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ , Հայէկոնոմ , Հայբիզնես , Ինեկո , ԲՏԱ , Պրոմեթեյ , Կոնվերս , Արդշին Բանկերի և Հայինկասացիայի թիմերը:

Միջոցառումը հետաքրքրեց մասնակիցներին , բոլորը շատ ոգևորված էին և նպատակաուղղված հաղթանակի:

Միջոցառման մասնագիտական աշխատանքները շատ հմտորեն և անաչառ ղեկավարում էր ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ անվտանգության բաժնի գլխավոր մասնագետ պրն. Գրիշա Բաբաջանյանը , որին Ճյուղային Արհմիությունը հայտնում է իր շնորհակալությունը:

Միջոցառման վերջում պարզ դարձան հաղթող թիմերը՝

I-ին տեղը գրավեց ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ ինկասատորների թիմը:

II-րդ տեղը գրավեց ՞Կոնվերսբանկ՞ ՓԲԸ ինկասատորների թիմը:

III-րդ տեղը գրավեց ՞Հայէկոնոմբանկ՞ ԲԲԸ անվտանգության աշխատողների թիմը:

Ճյուղային Արհմիությունը հատուկ շնորհակալություն է հայտնում ՞Հայինկասացիա՞ ՓԲԸ գործադիր տնօրեն պրն. Լյուդվիգ Սարգսյանին Ճյուղային Արհմիությանը ընձեռած հնարավորության համար , որը էլ ավելի կամրապնդի մեր համագործակցությունը ի շահ համակարգի աշխատողների:

«Ինկասացիան կարծես արյունատար անոթ լինի». կայացավ «Հայինկասացիա»-ի ամանորյա ամփոփիչ միջոցառումը

2015 դեկտեմբերի 25-ին կայացավ «Հայինկասացիա» ՓԲԸ 2015-ի ամանորյա ամփոփիչ միջոցառումը, ներկայացվեցին սահմանված անվանակարգերում հաղթողների անուններն և հանձնվեցին մրցանակները:

Մեր զրուցակիցն է «Հայինկասացիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Լյուդվիգ Սարգսյանը:

- Պարոն Սարգսյան, ի՞նչ նպատակի էր ուղղված այսօրվա հավաքը:

- Առաջին անգամ ենք փորձ անում նման միջոցառման: Այսօր հավաքվել ենք՝ հանրագումարի բերելու «Հայինկասացիա» ՓԲԸ-ի 2015-ի աշխատանքային գործնեության արդյունքները և հավուր պատշաճի արժեվորելու և գնահատելու ինչպես մեր կոլեկտիվի աշխատանքային գործունեությունը, այնպես էլ այն գործարար փոխհարաբերությունները մեր հանրապետության բանկերի և կազմակերպությունների հետ, որոնք աշխատանքային կայուն վիճակ և նոր հեռանկարներ են բացում մեզ համար: Հրավիրել ենք մտավորականների ազատ հանձնաժողով, ներկայացրել ենք որոշակի չափորոշիչներ մեր աշխատանքի վերաբերյալ, և այդ չափորոշիչների հաշվին նրանք կարողացել են մրցանակներն ըստ արժանվույն գնահատել:

- Ովքե՞ր են Ձեր գործընկերները և ի՞նչ անվանակարգերում եք մրցանակներ շնորհել:

- Մեր գործընկերներից գլխավոր մրցանակը ստացել է «ՎՏԲ Հայաստան» բանկը, երկար ժամանակ համագործակցում ենք և այն ամենամեծն է ցանցում: «Ապահով ձեռքերում» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը: «Պետություն և հասարակություն» անվանակարգում՝ ՀՀ Կենտրոնական բանկը, որը հմտորեն կազմակերպում և կարգավորում է ՀՀ դրամաշրջանառությունը, կարգավորում և ապահովվում է Հանրապետության բանկային համակարգի կայունությունը, իրացվելիությունը: «Ճանաչիր նվիրյալին» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Արդշինբանկը»` որպես վաղեմի, վստահելի և հուսալի գործընկեր: «Նոր մտածողություն» անվանակարգում՝ «Ամերիաբանկն»` իր գործունեության ընթացքում նոր մոտեցումներ ցուցաբերելու համար: «Ժողովրդի համակրանք» անվանակարգում հաղթող է դարձել «Գրանդ Հոլդինգ» ՍՊԸ-ն` ոչ միայն հայկական շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու, այլ նաև մեզ համար հեռանկարային գործընկեր լինելու համար: «Հեռանկարներ» անվանակարգում մրցանակ է շնորհվել «Ինեկոբանկ»-ին: «Խոսք և գործ» անվանակարգում հաղթող է դարձել «Իմէքս Գրուպ» ՍՊԸ-ն, «Հուսալի գործընկեր» անվանակարգում` «Հայբիզնեսբանկը», «Հանուն Աշխատողի» անվանակարգում` Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը: «Ինկասացիայի գործին գիտակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յունիբանկ» ԲԲԸ ինկասացիոն ծառայությունն՝ արագ արձագանքելու, ճիշտ և ճկուն որոշումներ կայացնելու համար: «Ինկասացիա առանց սահմանի» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մելլաթ բանկ» ՓԲԸ տարածաշրջանում միջազգային նոր հեռանկարներ և ուղիներ ստեղծելու համար: «Խոսքին հավատարիմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Անելիք բանկը»` խոսքը՝ գործ, գաղափարներն` իրական դարձնելու համար: «Նա կլուծի քո խնդիրները» անվանակարգում հաղթող է դարձել Վիվա Սել-ՄՏՍ-ը: «Համագործակցություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել ԱԳԲԱ-Կրեդիտ Ագիրկոլ Բանկին` ինչպես փոխշահավետ առաջարկների ընդունման, այնպես էլ առաջադրման համար: Բացի վերը նշված մրցանակներից շնորհակալագրեր կհանձնենք «Հայինկասացիա» ՓԲԸ մի շարք գործընկերների` «Արցախբանկ» ՓԲԸ-ին, «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ին, «Ֆաստ-կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին, «Մոբի Դրամ» ՓԲԸ-ին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ին, «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին, «Աթենք» Մսի վերամշակման կոմբինատ ՍՊԸ-ին, «Ադամիում» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը՝ 2015թ. ընթացքում «Հայինկասացիա» ՓԲԸ-ի հետ ակտիվ և արդյունավետ աշխատանքային համագործակցության համար:

- Ինչպիսի՞ն էր անցնող տարին Ձեզ համար:

- Մենք կայուն պահպանեցինք նախորդ տարվա ցուցանիշները: Աշխատել ենք, որ տարվա կտրվածքով, ինչպես նաև վերջին մի քանի տարիների ընթացքում ապահովել մեր աշխատողների և սոցիալական, և տիպիկ կենցաղային, և բարոյահոգեբանական վիճակները: Մենք կարողացել ենք մեր աշխատողների աշխատավարձը բարձրացնել 50-60 տոկոսով: Մեր աշխատակիցներն օգտվում են և սոցիալական փաթեթներից, և բժշկական բոլոր հնարավորություններից, նրանք ապահովագրված են կյանքի առողջության և մնացած հարցերով: 2015թ. աշխարհաքաղաքական, տնտեսական բարդություններ են եղել, որոնք որոշակի դժվարություններ են ստեղծել մեր գործունեության համար: Յուրաքանչյուր աշխատանք ունի նաև իր սայթաքումները, որոնք եղել են և կարող են լինել, բայց գլոբալ առումով, մեր աշխատողները կարողացել են հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և պատվով կատարել իրենց առջև դրված պարտավորությունները:

- Ե՞րբ է հիմնադրվել ընկերությունը: Ի՞նչ գործունեություն է իրականացնում:

- Սովետական միությունն իրավահաջորդ է «Հայինկասացիա» ՓԲԸ-ին, և 1998-ից կոչվել է «Հայինկասացիա»: Գործում է ամբողջ Հանրապետությունով մեկ, իր գործունեությունը հիմնականում տանում է կանխիկ դրամի շրջանառության ուղղությամբ: Ընկերությունում 220 մարդ է աշխատում, աշխատանքները կազմակերպվում են պլանավորված ձևով, համաձայնեցված պայմանագրերի շրջանակներում: Աշխատում ենք հիմնականում բանկերի հետ, ինչպես նաև այլ կազմակերպությունների, որտեղ դրամաշրջանառությունն անհրաժեշտություն է, որտեղ պետք են արհեստավարժ ինկասատորներ: Ինկասացիան, որպես այդպիսին, կարծես արյունատար անոթ լինի, այն Հանրապետությունով մեկ տարածվում է, և կարգավորում հիմնականում դրամաշրջանառությունն ու ապահովում խաղաղ դրամաշրջանառության կշռույթը: Բնական է, մենք գտնվում ենք շատ ռիսկային գոտում, բայց, մենք մեր աշխատանքն այնպես ենք կազմակերպում, որ արդեն իսկ ձևավորված արհեստավարժ մասնագետների միջոցով կարողանում ենք ապահով ձևով հասցնել բոլոր ֆինանսական շարժերը: Անկախ նրանից՝ ձմեռ է, ցուրտ է, երկրաշարժ է, թե պատերազմ, մենք աշխատում ենք օր ու գիշեր, ամեն ինչ անում ենք, որ ամեն բան հստակ և ժամանակին հասնի տեղ: Այսօր բարելավված են մեր պայմանները, համապատասխանեցված են միջազգային չափանիշներին: Վերջին տարիների ընթացքում 25-30 մեքենա ենք փոխել, չկա մեքենա, որը զրահապատ չլինի: Օգտագործում ենք տեխնիկական բոլոր հնարավորությունները:

- Ինչի՞ կարիք ունի ընկերությունը:

- Ընկերությունը խնդիր ունի միայն ու միայն մարդկային ճիշտ փոխհարաբերությունների: Ընկերությունը աշխատում և վերլուծում է իր բոլոր դժվարությունները, և Կենտրոնական բանկի հետ համատեղ բոլոր դժվարությունները հաղթահարում ենք:

- Ամփոփելով՝ ինչ կցանկանայիք ավելացնել, պարոն Սարգսյան:

- 2016 թվականի համար ակնկալում եմ մեր երկրին խաղաղություն, թող մեր երկիրը բարգավաճի իր տնտեսական ցուցանիշներով, սոցիալ կենցաղային, մշակութային և մնացած բոլոր հարցերով: Ցանկանում եմ մեր ժողովրդին խաղաղ և արևշատ կյանք:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.