ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 2007 թ. ընթացքում կատարած աշխատանքները :

2007 թ. հունվարի 20-ին կայացավ Ճյուղային Արհմիության 2-րդ Համագումարը, որը սկսվեց ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ պրն. Տիգրան Սարգսյանի ողջույնի ուղերձով :Ճյուղային Արհմիության հնգամյա գործունեությունը ձևավորվել է մի հասարակության մեջ, որը դեռևս խնդիրներ ունի արհեստակցական կազմակերպությունների գործունեությանը վստահելու և իր հիմնահարցերը նրա հետ լուծելու հետ, որից և Ճյուղային Արհմիության կայացումը և զարգացումն ունեցավ բավական դժվար ուղի, որի ինչպիսին լինելը կախված կլինի արհմիության որդեգրած ռազմավարությունից:

Համագումարում ՃՀՄ ներկայացրեց ոլորտի զարգացման հստակ միջոցառումների Ծրագիր, ինչը բխում է իր ռազմավարությունից և բարենպաստ պայմաններ կստեղծի գործատու-աշխատող հարաբերությունների միջև:

Ճյուղային Արհմիության 2007թ. Գործնական Ծրագրի պահանջի ներքո համակարգի աշխատողների շրջանակում կազմակերպվել է սոց.հարցում, նպատակ ունենալով ի հայտ բերել աշխատողներին հուզող խնդիրները և գտնել լուծման ռեալ ուղիները:

ՃՀՄ Գործկոմի արտագնա նիստում ամփոփվեցին սոց.հարցման արդյունքները ,սակայն դեռևս առկա են դժգոհություններ ,կապված սոցիալական խնդիրների, աշխատանքային պայմանների, աշխատավարձի և այլ բազմաթիվ խնդիրների հետ,որից ելնելով: ՃՀՄ մշակել է միջոցառումների պլան լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների կարգավորման նպատակով :

2007 թ. Ճյուղային Արհմիությունը ՀՀ Աշխատանքի Պետական Տեսչության հետ համատեղ կազմակերպեց սեմինար խորհրդակցություն բանկային համակարգի իրավաբանների, արհկոմների, կադրերի հետ աշխատող պատասխանատու ղեկավարների համար, որի նպատակն էր պարզաբանել “ ՀՀ Աշխատանքային Օրենսգրքում “ տեղ գտած խնդրահարույց հարցերը:

UNI Միջազգային Արհմիության հրավերով Ճյուղային Արհմիության 3 հոգանոց պատվիրակությունը ` Լ.Հակոբյան,Գ.Զաքարյան և Նունե Ղազարյան, մասնակցեց Թբիլիսի քաղաքում կայացած տարածաշրջանային սեմինարին “ Արհմիության շարժման զարգացման ուղիները” թեմայով` Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հովանավորությամբ, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի պատվիրակությունները :

Ճյուղային Արհմիությունը սկսած 2005 թ. սերտ համագործակցում է Արցախ բանկի հետ և 2007 թ. ևս 10 հոգանոց պատվիրակությունով մեկնել է Լեռնային Ղարաբաղ, Ստեփանակերտ քաղաք ` գործնական հանդիպման և Համաձայնագիր կնքել Արցախ բանկի հետ:

Երեխաների պաշտպանության օրվա / հունիսի 1-ի / առթիվ Ճյուղային Արհմիությունը կազմակերպել է համակարգի աշխատողների շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես և այցելություն հատուկ տիպի մանկատուն :

Երեխաների պաշտպանության օրվա/հունիսի 1-ի/ առթիվ միջոցառումներ

Սահմանադրության օրը /հուլիսի 5-ը/ ՃՀՄ անդամ կազմակերպությունները հետ անցկացվեց կուլտ- միջոցառում Լուսաբաց” ռեստորանում:

Ճյուղային Արհմիության մշտական ուշադրության կենտրոնում են համակարգի թոշակառուները,որոնց համար ՃՀՄ Հոգաբարձունների Խորհուրդը / նախագահ Ի.Իսահակյան/ պարբերաբար պատշաճ մակարդակով կազմակերպում է միջոցառումներ, որի ընթացքում նրանք ստանում են ֆինանսական աջակցություն և սննդամթերքի փաթեթ:

“Բանկային Աշխատողի” օրվա / նոյեմբերի 22-ի/ առթիվ ՃՀՄ հանդիպումներ է կազմակերպել “ ՎՏԲ-Հայաստան” , “Զարգացման Հայկական” բանկերում:

“Մերի Քեյ “ ֆիրման բանկային աշխատողների համար կազմակերպել էր գեղեցկության օր:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.