ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության կողմից 2008 թ. ընթացքում կատարած աշխատանքները:

1. Եռամսյակը մեկ կայացել են ՃՀՄ Գործկոմի նիստեր,որտեղ քննարկվել են առկա խնդիրները ` աշխատողների աշխատանքային շահերի,աշխատանքային պայմանագրերի,ուսուցման, կոլեկտիվ պայմանագրերի հնարավոր տարբերակի կնքման,աշխատողների բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման,արժանավայել աշխատանքի, վաղվա երաշխիքի ապահովման և այլ հուզող հարցեր: ՃՀՄ գործկոմի նիստերը կայացել են նաև արտագնա,` Ծաղկաձորում,հաշվի առնելով այն փաստը,որ բանկում աշխատելը ճիշտ է պատվաբեր է, բայց ծանր, ուստի նիստերը անցել են հանգստի և գործնական մթնոլորտի ներքո:

2. Գործնական Ծրագրի համաձայն անց է կացվել սոցիոլոգիական հարցում, որի արդյունքները մտահոգիչ են և մեկ անգամ ևս ապացույցն են համակարգի աշխատողների մոտ ինքնուրույն մտածելակերպի բացակայության,կախյալ, կաշկանդված,բարոյահոգեբանական ճնշված վիճակի,որը պայմանավորված է գործատուների քմահաճ և անարդարացի մոտեցմամբ: ՃՀՄ կողմից քայլեր են ձեռնարկվում հանդիպել ղեկավարների հետ,որոնց բանկերում աշխատանքային հարաբերություններում կան բացթողումներ և չլուծված հարցեր: Մեր նպատակն է ուղիներ փնտրել համատեղ քաղաքակիրթ աշխատանքի արդյունքում ապահովելու համակարգի աշխատողների վաղվա երաշխիքը և Արժանապատիվ Աշխատանքը:

3. 2008 թ. ընթացքում ՃՀՄ ծավալել է նաև միջազգային գործունեություն`

Ս.թ. մայիսի 14-15 Շվեցարիայի Նեոն քաղաքում UNI Միջազգային Արհմիության հրավերով,որի անդամն ենք 2001 թ.,ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցում էր UNI-Europa-Women-Konference ,որին մասնակցում էին նաև հետևյալ երկրների պատվիրակությունները` Արմենիա,Ավստրիա,Կանադա,Բելգիա,Ալբանիա,Կիպրոս Ֆինլանդիա,Ֆրանսիա,ԳերմանիաՀունաստան,Չեխիա,Դանիա, Հունգարիա,Իսլանդիա,Իռլանդիա,Իտալիա,Մալթա,Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա,Սլովենիա,Իսպանիա,Շվեդիա,Թուրքիա, Միացյալ Թագավորություն,Արգենտինա,Ավստրալիա,Բրազիլիա, Կամերուն,Ճապոնիա,Քենիա,Նոր Զելանդիա,Տոգո,Տրինիդադ,Տոբագո, Բուլղարիա,Ուրուգվայ:Կոնֆերանսում UNI Միջազգային Արհմիության Կանանց Կոմիտեի կազմում ընտրվեց նաև ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը,նպատակ ունենալով,որ շփումը աշխարհի կանանց հետ դրական ազդեցություն կունենա Ճյուղային Արհմիության աշխատանքներում և արդյունքում համակարգի աշխատող կանանց հոգսերը փոքր ի շատե կթեթևանա:

4. Ս.թ. օգոստոսի 18-24 Բելոռւսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների Ճյուղային Արհմիության հրավերով Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Արհմիությունը պատվիրակության հետևյալ կազմով` Լաուրա Հակոբյան` ՃՀՄ նախագահ, Ռազմիկ Պետրոսյան` ՀՀ ԿԲ արհկոմի նախագահ, Ռուբեն Օհանջանյան` Անելիք բանկի արհկոմի նախ. հյուրընկալվում են Մինսկ քաղաքում: Այցելության նպատակն էր երկու արհմիությունների միջև կնքել փոխշահավետ Համաձայնագիր, որը հնարավորություն կտա մեր արհմիությանը հարուստ փորձի ձեռքբերման,առողջարարական և կուլտուր-մասսայական Ծրագրերի իրականացման և երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման:

5. Ս.թ. նոյեմբերի 6-7 Ավստրիայի Վիեննա քաղաքում UNI Միջազգային Արհմիության հրավերով Ճյուղային Արհմիության նախագահ Լաուրա Հակոբյանը մասնակցում էր UNI-Europa-Finance-Konferenze աշխատանքներին,որտեղ մասնակցում էին տարբեր երկրների Բանկային Համակարգի Ճյուղային Արհմիությունները Արմենիա, Ավստրիա Կանադա, Բելգիա, Ալբանիա, Կիպրոս, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա,Հունաստան,Հունգարիա,Իսլանդիա,Իռլանդիա Իտալիա, Մալթա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Սլովենիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեցարիա, Թուրքիա, Միացյալ Թագավորություն, Արգենտինա, Ավստրալիա, Բրազիլիա, Կամերուն, Ճապոնիա, Քենիա, Նոր-Զելանդիա, Տոգո, Տրինիդադ, Տոբագո, Բուլղարիա, Ուրուգվայ:

Կոնֆերանսի Օրակարգում ընդգրկված էին 2 հարցեր `

1. Համաշխարհային Ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը նշված երկրների բանկային համակարգի գործունեության վրա:

2. Կոկեկտիվ Պայմանագրերի կնքման և կիրառման հետ կապված աշխատանքների ընթացքի մասին:

Քանի որ ներկա գտնվողներին հետաքրքիր էր նաև ինչպիսինն է վիճակը Հայաստանում ՃՀՄ նախագահ Լաուրա Հակոբյանը գերմաներեն լեզվով ելույթ ունեցավ, հպանցիկ ներկայացրեց իրավիճակը Հայաստանում: Կոնֆերանսի աշխատանքները ընթանում էին աշխույժ և գործնական մթնոլորտում: Ելույթից տպավորված Կոնֆերանսի Նախագահությունը 2009թ. Ծրագրերի մեջ ընդգրկեց Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության զարգացմանը խթանող միջոցառումներ`հատկապես կարևորեց Կոլեկտիվ Պայմանագրերի կնքման հարցը և հանձնարարվեց հարուստ արհմիութենական փորձ ունեցող զարգացած երկրների Ճյուղային Արհմիություններից կազմված պատվիրակություն գործուղել Հայաստան:

6. Ճյուղային Արհմիության մշտական ուշադրության կենտրոնում են համակարգի թոշակառուները,որոնց համար տարին երկու անգամ ` ապրիլ,նոյեմբեր ամիսներին կազմակերպվում են տոնական միջոցառումներ,որի ընթացքում նրանց է հանձնվում բանկերի ղեկավարների կողմից հատկացված գումարները և սննդամթերքի փաթեթները: Միաժամանակ հարկ է նշել այն,որ Ճյուղային Արհմիության կապը թոշակառուների հետ սերտ է և արհմիությունը լավատեղյակ է յուրաքանչյուրի կյանքից և անհրաժեշտության դեպքում առաջինն է հասնում օգնության: Ս.թ. ապրիլի 7-ի կապակցությամբ ուշադրության են արժանացել 70 կին թոշակառու,որոնց հատկացվել է 5,0 հազարական դրամ և սննդամթերքի փաթեթ ուրախ տոնական մթնոլորտում: Ս.թ. նոյեմբերի 22-ի “Բանկի Աշխատողի Օրվա” առթիվ ՀՀ ԿԲ,ՎՏԲ-Հայաստան, Ամերիա բանկերի 77 թոշակառուները ստացան իրենց բանկերի ղեկավարների կողմից հատկացված գումարները ` ՀՀ ԿԲ - 30.000-ական դրամ, Ամերիաբանկ- 20000-ական դրամ, ՎՏԲ-Հայաստան բանկ-10000-ական դրամ և սննդամթերքի փաթեթներ Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ, Անելիք, Ինեկո, HSBC, Հայբիզնես,Պրոմեթեյ, Արդշինինվեստ, բանկերի ղեկավարների հումանիտար աջակցությամբ:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.