ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 2 0 1 0 թ. ընթացքում կատարած աշխատանքները:

2010 թ. նշանակալի ձեռքբերումների տարի էր,կապված սոցիալական գործընկերության զարգացման հետ:

Հատկապես ուշագրավ է այն,որ ՀՀ Բանկերի Միության և Ճյուղային Արհմիության փոխշահավետ համագործակցությունը դրվեց էլ ավելի ամուր հենքի վրա և բարձրացված հարցերը քննարկվում են մշտապես փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման մթնոլորտում:

Նախորդ տարիների համեմատ շեշտակիորեն աճել է Ճյուղային Արհմիության պատասխանատվությունը օրենսդրական ակտերի մշակման, առաջարկությունների և քննարկումների հանդեպ,որի անառարկելի ապացույցն է այն,որ Ճյուղային Արհմիությունը բուռն մասնակցություն ցուցաբերեց ` եկամտահարկի,ժամանակավոր անաշխատունակության, պետական և կուտակային կենսաթոշակների,ՀՀ Օրենքների մշակման և մասնավորապես Աշխատանքային Օրենսգրքում փոփոխություններ և առաջարկություններ մտցնելու գործում:

Ընդգրկվելով Հանրային Խորհրդի Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի

կազմում բազմիցս մասնակցել է տարբեր օրենքների քննարկմանը,այս կամ այն հարցերի լուծմանը,կապված աշխատողների վաղվա երաշխիքի հետ:

Ճյուղային Արհմիությունը իր աշխատանքները կառուցել է 2010թ.Գործնական Ծրագրի պահանջներից ելնելով,որոնցից մեկն էլ սոց.հարցման անցկացումն է,որը ի տարբերություն նախորդ տարիների անց է կացվել բանավոր, նպատակ ունենալով աշխատողների հետ շփվելիս ստեղծել անկաշկանդվածության և անկեղծության մթնոլորտ,ինչպես նաև նրանց հուզող հարցերի շուրջ ` պարզ և ճշգրիտ պատկերացում:

Ամփոփելով արդյունքները դեռևս չենք կարող վստահաբար ասել,որ ամեն ինչ կարգին է: Ճիշտ է համակարգի աշխատողները որոշակիորեն ապահովված են վաղվա Արժանապատիվ Աշխատանքի երաշխիքով, սակայն ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ,որոնք ժամանակ են պահանջում:

Մեզ ուրախացնում է այն փաստը,որ համակարգում աշխատում են օրենքին գիտակ և դրա հետ հաշվի նստող գրագետ ղեկավարներ,որոնց հետ ավելի հեշտ կհաղթահարենք այն դժվարությունները,որոնք այս պահին առկա են:

2010թ. փետրվարի 26-ին Ճյուղային Արհմիությունը համատեղ ՀՀ Աշխատանքի Պետական Տեսչության հետ կազմակերպեց քննարկում

ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի կիռարման խնդրահարույց հարցերի շուրջ,որին հրավիրված էին` բանկերի և ֆինվարկ. կազմ. աշխատողները, ՀԱՄԿ-ից, Ֆինանսական հաշտարարի գրասենյակից, ԱՄԿ-ից,

2010թ. մարտ ամսից շրջանառության մեջ մտած եկամտահարկի և պարտադիր կենսաթոշակի մասին օրենքների նախագծերը Ճյուղային Արհմիությունից պահանջում էին լուռջ քննարկում ,որի կապակցությամբ մարտի 12-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կազմակերպվեց այն ,որին հրավիրվեցին համահեղինակներ` ՀՀ Պետեկամուտների կոմիտեից տկն. Աստղիկ Ղազարյանը, ՀՀ Սոցապ.նախարարությունից` տ.Աստղիկ Միրզախանյանը, որոնք մանրակրկիտ պարզաբանեցին օրենքի բոլոր դրույթները:

2010թ. մարտի 17-ին “ Արմսվիսբանկի” դահլիճում “Տեղարմտեղ” ՍՊԸ տնօրեն Անահիտ Օհանյանի մասնակցությամբ բանկային համակարգի կադրային աշխատողների համար կազմակերպվեց սեմինար աշխատանքային պայմանների վերաբերյալ անձնագրերի վարման մասին:

Ճյուղային Արհմիության Հոգաբարձունների Խորհրդի/ նախագահ պրն. Իսահակ Իսահակյան/ մշտական ուշադրության կենտրոնում են բանկային համակարգում երկար տարիներ աշխատած,այժմ չաշխատող թոշակառուները,որոնց համար պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ ,բժշկական հետազոտություններ : 2010թ. ապրիլի 7-ին “Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ կին- թոշակառուների համար ջերմ համերգով հանդես եկավ հանրաճանաչ երգիչ Վահրամ Թադևոսյանը:

2010թ. մայիսի 9-ին ՃՀՄ ՀԱՄԿ-ի հետ համատեղ կազմակերպեց ջերմ տոնական միջոցառում,մեծարելով Հայրենական Մեծ Պատերազմի մասնակիցներ`պրն.պրն. Բուգդան Մելքումյանին և Գևորգ Մելիքյանին:

2010թ. օգոստոսի 1-ին տեղի ունեցավ “ Հայինկասացիա” ՓԲԸ արհմիության հաշվետու-վերընտրական ժողովը,որի արդյունքում սկիզբ դրվեց գրագետ, քաղաքակիրթ և օրենքի տառը պաշտպանող աշխատանքի,նպատակ ունենալով կառույցի յուրաքանչյուր աշխատողին Արժանապատիվ Աշխատանք և Բարեկեցիկ Կյանք ապահովելու:

2010 թ. սեպտեմբերի 10-ին “Անելիք “ բանկում կայացավ սեմինար ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի խնդրահարույց հարցերի շուրջ, որը վարում էր ՀՀ Աշխատանքի Պետական Տեսչության պետի տեղակալ պրն. Վ.Դանիելյանը:

Ճյուղային Արհմիությունը 2001 թ. անդամ է հանդիսանում UNI Global Միջազգային Արհմիությանը և բազմիցս մասնակցել է UNI կողմից կազմակերպված միջոցառումներին : 2010 թ. ֆինանսական սուղ միջոցներից ելնելով ֆինանսական դժվարություններից չիկարողացել մասնակցել Ճապոնիայի Նագասակի քաղաքում նոյեմբեր ամսին կայացած համագումարի աշխատանքներին:

Սերտ համագործակցություն է հաստատված Հունաստանի, Բելոռուսի, Մոլդովայի,Գեռմանիայի նմանատիպ Ճյուղային Արհմիությունների հետ, նաև առաջիկայում ակնկալում ենք համագործակցություն ևս 4 կառույցների հետ:

Յուրաքանչյուր տարվա հունվարի 28- ը / Բանակի Օրը / Ճյուղային Արհմիությունը նշում է իր անդամ կազմակերպությունների հետ ջերմ տոնական մթնոլորտում:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.