ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ОТРАСЛЕВОЙ РЕСПУБЛИКАНСКИЙ СОЮЗ ПРОФСОЮЗНЫХ ОРГАНИЗАЦИЙ РАБОТНИКОВ БАНКОВ И ФИНАНСОВО-КРЕДИТНЫХ УЧРЕЖДЕНИЙ АРМЕНИИ

BRANCH REPUBLICAL UNION OF BANKS, FINANCIAL INSTITUTIONS EMPLOYEES AND PROFESSIONAL EMPLOYEES OF TRADE OF ARMENIA

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միության 2009 թ. կատարած աշխատանքները:

1. 2009թ. Ճյուղային Արհմիության համար առանձնահատուկ տարի էր, քանի որ Վ.Սարգսյան փող.26/3 հասցեում գտնվող Հայաստանի Արհմիությունների Կոնֆեդերացիային պատկանող նոր,գեղեցիկ վերանորոգած շենքի 6-րդ հարկից իրեն է հատկացվել երկու հարմարավետ աշխատասենյակ,որն էլ հնարավորություն կտա բավականին նորմալ պայմաններում աշխատանքների ծավալմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը :Ճյուղային Արհմիությունը իր աշխատանքները կառուցել է 2009 թ.Գործնական Ծրաագրի պահանջներից ելնելով,համաձայն որի եռամսյակը մեկ անց են կացվել Գործկոմի նիստեր,որոք հիմնականում եղել են արտագնա,նպատակ ունենալով համատեղել աշխատանքը հանգստի հետ Գործկոմի նիստերում բազմիցս արծածվել են աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանության,անհատական և կոլեկտիվ պայմանագրերի կնքման,որակավորման բարձրացման,առողջարարական,աշխատողների բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման,արժանապատիվ աշխատանքի,վաղվա երաշխիքի ապահովման և շատ ու շատ այլ հարցեր: Գործնական Ծրագրի շրջանակում ՃՀՄ անց է կացրել սոցիոլոգիական հարցում համակարգի աշխատողների շրջանում,որի արդյունքում պարզվել է,որ չանդամակցող բանկերի աշխատաողները ՃՀՄ կողմից հաճախակի կազմակերպվող միջոցառումների/ շախմատ,թենիս,արշավ,սեմինար,խորհրդակցություն, խորհրդատվություն և այլն / ակտիվ մասնակիցը լինելով ավելի մոտիկից են ծանոթացել նրա թափանցիկ գործունեությանը և ցանկություն են հայտնել անդամակցել ՃՀՄ: Դրա նախադրյալներն արդեն արկա են և ՃՀՄ կողմից տարվում է հետևողական աշխատանք:

2. ՃՀՄ սերտ համագործակցության մեջ է UNI Միջազգային Արհմիության հետ: ՃՀՄ Գործկոմի անդամներից շատերը իրենց արհմիութենական գիտելիքն ու փորձը հարստացրել են Միջազգային Արհմիության կողմից կազմակերպված կոնֆերանսներին և սեմինար-խորհրդակցություններին ակտիվ մասնակցությամբ: ՃՀՄ ամենօրյա մեթոդական օգնություն է ցուցաբերում անդամ կազմակերպություններին ինչպես ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի այնպես էլ տարաբնույթ հարցերի վերաբերյալ և արժանացել նրանց վստահությանը:Հավուր պատշաճի կազմակերպվել է Բելոռուսի Հանրապետության Բանկային համակարգի Ճյուղային Արհմիության պատվիրակության այցը Հայաստան,որի արդյունքում կնքվել է փոխշահավետ Համագործակցության Պայմանագիր/ 11/11-09թ./ փորձի փոխանակման,արհմիության ակտիվի ուսուցման,համատեղ միջոցառումների անցկացման,արհմիութենական գործունեությանը վերաբերող տեղեկատվության /թերթեր,ամսագրեր/, զբոսաշրջության և առողջարարական ոլորտում համագործակցության զարգացման ակտիվացման,երկու ժողովուրդների բարեկամությանամրապնդման,պատվիրակությունների փոխադարձ փոխանակման և այլ հարցերի շուրջ:Բանկի Աշխատողի օրվա /նոյեմբրի 22-ի առթիվ/ կազմակերպվել է տոնական միջոցառում համակարգի վաստակած հանգստի անցած ծերության կենսաթոշակառուների համար: ՃՀՄ Գործնական Ծրագրով նախատեսված Կոլեկտիվ Պայմանագրերի կնքման,բանկերում արհմիության ստեղծման հարցերը դեռևս բաց են մնացել,սակայն նկատի ունենալով թե Բանկերի Միության և թե բանկերի ղեկավարների կողմից ՃՀՄ նկատմամբ հարգալից վերաբերմունքի և վերջինիս գործունեության նկատմամբ դրական կարծիքի դրսևորումը նկատվում է միտում վերոհիշյալ բացը լրացնելու ուղղությամբ:

3. Ճյուղային Արհմիության միջազգային կապերը `

2009 թ. օգոստոսի 17-24-ը ՃՀՄ հրավերով մեր հյուրերն էին Բելոռուսի Հանրապետության Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության երեք հոգուց բաղկացած պատվիրակությունը :

17/08-24/08-09թ. Բելոռուսից ժամանած պատվիրակությունը Երևանում

Հետաքրքիր հանդիպում Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միությունում,քննարկելով երկողմանի համագործակցության “Պայմանագրի” կնքումը

4. UNI Միջազգային Արհմիության կողմից կազմակերպվել են հետևյալ միջոցառումները ` 30/09-09 Սեմինար-պարապմունք Երևանում / UNI Global Union/ UNI Մոսկովյան գրասենյակի կողմից հետևյալ թեմայով “Коллективные переговоры как инструмент колдоговорной компании”, Մասնակիցներ` ՀՀ Բանկերի և Ֆինվարկային ՃՀՄ, ՀՀ առևվտրի ՃՀՄ, ՀՀ ԿԲ, ԶՀԲ, Անելիք, Նետսոֆթ, ՀԱՄԿ, ՀՀ ԲՄ

11/11-15/11-09թ . Բելգիա, ք.Բրյուսել ՃՀՄ նախագահ Լ.Հակոբյանը մասնակցում է /UNI-Europa-Frauen-Ausschusses Sitzung / Եվրոպական կանանց համաժողովի աշխատանքներին:

Նպատակ ունենալով,որ շփումը եվրոպական կանանց հետ դրական ազդեցություն կունենա համակարգի կանանց կյանքը բարելավելու: 15/12-19/12-09 . UNI Clobal Union субрегиональная конференция для стран ВЕ и ЦА ,основные темы: оргонайзинг и взаимодействие профсоюзов в непростых условиях финансового кризиса.

Մասնակից երկրներ` Հայաստան, Ռուսաստան, Շվեցարիա, Ղազախստան, Ղրղսստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան

5.Ընդունելություն ՀՀ ԿԲ-ում 2009թ.նոյեմբերի 20-ին “Բանկի Աշխատողի” օրվա առթիվ:

Միջոցառումը անցավ ջերմ,տոնական, ուրախ մթնոլորտում,որը և ապացույցն էր այն ամենին,որ մենք կարող ենք հպարտանալ մեր այսօրվա ՀՀ ԿԲ ,ՀՀ ԲՄ և բանկային համակարգի քաղաքակիրթ, գրագետ, հարգալից , հմուտ ղեկավարներով: ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիության հանդիպումը ՀՀ Բանկերի Միությունում,նպատակ ունենալով ԲՄ նորընտիր նախագահ պրն. Արարատ Ղուկասյանի հետ կառուցողական աշխատանք տանել համակարգի աշխատողների և նրանց ղեկավարների հոգսերը փոքր ի շատե թեթևացնելու, բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու, բարեկեցիկ կյանք ապահովելու համար:

ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիությունը Կոնվերսբանկում հանդիպում է նախագահ պրն.Տիգրան Դավթյանի և սեղանի թենիսի մրցույթում հաղթանակ տարած բանկի թիմի հետ:

6. ՃՀՄ կողմից կազմակերպված կուլտուր-մասսայական,առողջարարական, և սպորտային միջոցառումներ ` 07/04-2009 ՀՀ Բանկային համակարգի թոշակառւների համար տոնական 19/11-2009 միջոցառումներ,հանձնելով իրենց բանկերի ղեկավարների կողմից հատկացված ֆինանսական աջակցությունը, սննդամթերքի փաթեթը, ջերմ տոնական մթնոլորտում:

01/06-2009 “Երեխաների պաշտպանության օրվա առթիվա/ Շախմատի մրցաշար աշխատողների և իրենց երեխաների մասնակցությամբ,ՀՀ ԿԲ,ԱՇԻԲ,Ամերիա,Ինեկո,HSBC, Արմսվիս,Արարատ,Կոնվերս,ՎՏԲ,Բիբլոս բանկերի:

Աշխատողների շրջանում հաղթող թիմերն են ` ՀՀ ԿԲ- 1 տեղ, Կոնվերս-2, Արարատ-3 տեղ

Երեխաների շրջանում ` Կոնվերս – 1 տեղ, ՀՀ ԿԲ - 2 տեղ, ԱՇԲ - 3 տեղ

բ/ “Ստանիսլավսկու” անվ. թատրոնում տոնական ներկայացում “Տերն ու Ծառան” համակարգի երեխաների համար:

HSBC բանկում “Երեխաների Պաշտպանության” օրվա 01/06 առթիվ Կարիերայի Օր է հայտարարված ՀՀ Մարզերի դպրոցականների համար:

19/07-2009 բանկային համակարգի աշխատողները `ՀՀ ԿԲ,Անելիք,ՎՏԲ, ԶՀԲ,ԱՇԻԲ,ՃՀՄ նշելով “Վարդավարի” օրը, մասնակցում են Արշավում` Երևան-Ծաղկաձոր-Երևան” Միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով ՃՀՄ հրավիրել էր նաև երկու մասնագետ ՀՀ Փրկարար Ծառայությունից:

Առողջ ապրելակերպը արդյունավետ աշխատանքի գրավականն է:

06/12-2009թ. Սեղանի թենիսի մրցաշար, մասնակցությամբ ` ԱՇԻԲ, Արմսվիս, Մելլաթ, Կոնվերս բանկերի թիմերի:

Մրցույթում տեղ շահած թիմերն են ` ԱՇԲ, Կոնվերս, Արմսվիս բանկերի թիմերը:

06/12-2009թ. Սեղանի թենիսի մրցաշար, մասնակցությամբ ` ԱՇԻԲ,Արմսվիս,Մելլաթ,Կոնվերս բանկերի աշխատողների:

Կոնվերս բանկի թիմի մասնակիցը սեղանի թենիսի մրցույթում ստացել է “ Միս Հմայք” մրցանակը:

06/12-09թ. Սեղանի թենիսի մրցավարները Ճյուղային Արհմիությունում:

W3C - Valid XHTML 1.0 Transitional W3C - Valid CSS Copyright © 2011. All rights reserved.